ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Անարգանքի պատ

Անարգանքի պատ
19.06.2023 | 15:08

Ավետիք Իշխանյանն առաջարկում է ստեղծել մի մատյան ու այդ մատյանում տեղադրել բոլոր նրանց նկարներն ու անունները, ովքեր մասնակից են դարձել այս ազգադավությանը, համագործակցել են այս ճիվաղ վիժվածքի հետ ու երկիրն հասցրել այս վիճակին։

Զարգացնելով պարոն Իշխանյանի միտքը, առաջարկում եմ` իշխանափոխությունից հետո Երևանում կառուցել սնարգանքի պատ:

ՈՒ այդ պատի վրա տեղադրել բոլոր նրանց նկարները, անուն ազգանուն և հայրանունները, ովքեր մինչ օրս ճիվաղ վիժվածքի հետ ձեռք ձեռքի տված կործանել ու կործանում են մեր երկու ազգային պետականությունները։

Ես ճիշտ եմ համարում և այն, որ նշվի նաև նրանց երեխաների անունները։

Իսկ պատի սկզբնամասում լինեն այն պատգամավորների նկարներն ու անունները, ովքեր 2018 թվականի մայիսին այս ճիվաղ վիժվածքին ընտրեցին վարչապետ։

Դարերով մարդիկ անցնելով այդ պատի կողքով պետք է թքեն նրանց վրա։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ