«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 
  • Գյուլը շարունակում է հավատալ

    Գյուլը շարունակում է հավատալ

    10.06.2012| 00:32
    Իգդիրում հունիսի 8-ին ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավատում է «Ադրբեջանի օկուպացված տարածքների» արագ ազատագրմանը: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ջանում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատել:
  • Ստորագրվեց տրապիզոնյան եռակողմ համաձայնագիրը

    Ստորագրվեց տրապիզոնյան եռակողմ համաձայնագիրը

    10.06.2012| 00:21
    Տրապիզոնում հունիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եռակողմ հանդիպման արդյունքով ստորագրել են Տրապիզոնյան համաձայնագիր՝ իրենց ռազմավարական համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
  • Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը նախագահ կընտրի

    Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը նախագահ կընտրի

    09.06.2012| 03:08
    Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն այսօր Ստամբուլում հանդիպում է անցկացնում՝ փորձելով նոր առաջնորդ ընտրել։ Մայիսին հրաժարական էր տվել խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը, որը կազմակերպությունը ղեկավարում էր կազմավորումից՝ 2011թ. սեպտեմբերից ի վեր։
  • Ավելի քան 17 մարդ է մահացել Սիրիայի Դերա քաղաքում

    Ավելի քան 17 մարդ է մահացել Սիրիայի Դերա քաղաքում

    09.06.2012| 02:10
    Ավելի քան 17 մարդ է մահացել (այդ թվում՝ կանայք) Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով։
  • Ի՞նչ է ակնկալում Լուկաշևիչը

    Ի՞նչ է ակնկալում Լուկաշևիչը

    09.06.2012| 00:32
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից (որին մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ակնկալում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացում:
  • Արտաքին գործերի երեք նախարարները Տրապիզոնում

    Արտաքին գործերի երեք նախարարները Տրապիզոնում

    09.06.2012| 00:18
    Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է իր, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Տրապիզոնում և նշել, որ այդ ձևաչափով հանդիպումների նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում:
  • Տասը մարդ է զոհվել

    Տասը մարդ է զոհվել

    08.06.2012| 06:01
    Ավելի քան 10 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մոտ 20-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
  • Պան Գի Մուն. «Սիրիան չի կատարում միջազգային ծրագիրը»

    Պան Գի Մուն. «Սիրիան չի կատարում միջազգային ծրագիրը»

    08.06.2012| 05:20
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը չի հետևում երկրում ուժի կիրառման դադարեցմանն ուղղված Քոֆի Անանի ծրագրին:
  • Զանգվածային սպանություններ Սիրիայում

    Զանգվածային սպանություններ Սիրիայում

    07.06.2012| 00:44
    Ավելի քան 86 մարդ է սպանվել սիրիական Համա գավառում: Զոհվածներից 20-ը կանայք են, 20-ը` երեխաներ: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ այդ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական ուժերը:
  • Հնարավոր է` Մուբարաքը տեղափոխվի զինվորական հոսպիտալ

    Հնարավոր է` Մուբարաքը տեղափոխվի զինվորական հոսպիտալ

    06.06.2012| 07:06
    Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, առողջության վատթարացման պատճառով, հնարավոր է, որ բանտի հիվանդանոցից տեղափոխվի զինվորական հոսպիտալ: Նրա առողջությունը կտրուկ վատացել է շաբաթ օրը` իր դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո: