-
24.12.2020|
22:17
ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ:
-
24.12.2020|
22:07
Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարարի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Սոչի՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
-
24.12.2020|
15:59
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում՝ հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
-
24.12.2020|
15:50
Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
-
24.12.2020|
15:44
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին:
-
24.12.2020|
15:34
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման, հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր:
-
24.12.2020|
15:24
Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմաններին տեղի է ունենում, ոչ թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, այլ ուղղակի սահմանային որոշակի կետերի տեղորոշում՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ Հայաստանի անվտանգությունն են ապահովում։
-
24.12.2020|
10:05
Վերջին երկու տարում Իսրայելում կանցկացվեն չորրորդ համապետական ընտրությունները: Կոալիցիոն կառավարությունը չկարողացավ խորհրդարանի հետ համաձայնեցնել 2021-ի պետական բյուջեն: Երեքշաբթի կեսգիշերին ավարտվեց ժամկետը՝ օրենսդրության համաձայն Կնեսետը լուծարվեց:
-
23.12.2020|
22:16
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձեւը Ֆրանսիայի եւ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին:
-
23.12.2020|
22:13
Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան գյուղի հատվածում վիճելի տարածքի շուրջ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։