-
25.12.2020|
20:38
ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթաժողովը հարկավոր է անցկացնել առերես, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով «Երկխոսություն հանուն ապագայի» համաժողովում:
-
25.12.2020|
20:33
Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Ղարաբաղի հարցը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուչօղլուն դեկտեմբերի 29-ին Մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
25.12.2020|
16:35
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին: Գախարիան վարչապետ է դարձել երկրորդ անգամ: Դեկտեմբերի 24-ին նա խորհրդարանին է ներկայացրել նախարարների կաբինետի նորացված կազմը եւ կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նրան վստահության քվե է տվել ձայների մեծամասնությամբ:
-
25.12.2020|
16:21
ՌԴ ԱԳՆ շենքից մեկ միլիոն դոլար է անհետացել։ ԱԳՆ-ն հաստատել է շենքից գումարի անհետացման փաստը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ միլիոն դոլարը՝ տարբեր տարադրամների տեսքով, պահվում էր «Աբսոլյուտ» օղու շշի տուփի մեջ։
-
25.12.2020|
10:30
Ելույթ ունենալով «Վրաստանի դեսպանների կոնֆերանս-2020»-ում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վեցի պլատֆորմ ստեղծելու առաջարկին ու նշել է, որ Վրաստանը չպետք է անմասնակից մնա Կովկասյան պլատֆորմին:
-
25.12.2020|
00:58
Սյունիքում հայ զինվորներն Ադրբեջանին են հանձնում մարտական դիրքերը՝ հայհոյելով Փաշինյանին, ներկայիս իշխանությանը: ՀՀ թիվ 1 պետական դավաճան, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեր ոխերիմ թշնամուն` Ադրբեջանին ծախել կամ նվիրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մեծ հատված` հարվածի տակ դնելով ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի, ինչպես նաև Արցախի անվտանգությունը
-
25.12.2020|
00:27
Մեր շուրջն օրեցօր փոխվում է ամեն ինչ։ Ահա արդեն Երևանի և Ստեփանակերտի դավաճաններն ու պարտվողականները կովկասյան թաթարներին հանձնեցին երկու մարդասպան-դիվերսանտների, իբր մեր երևանցի թրքասերները դրանով կատարում են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
-
25.12.2020|
00:01
ՌԴ ղեկավարը, տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով արցախյան պատերազմին և ստորագրված փաստաթղթին, հստակ նշեց, որ վիճելի հարցերն այս պահին բանակցություններով պետք է որոշվեն։
-
24.12.2020|
22:58
Լիբանանի նորանշանակ վարչապետ Ռաֆիկ Հարիրին նախազգուշացրել է Լիբանանի արագ փլուզման վտանգի մասին՝ շեշտելով, որ կառավարությունը ստիպված կլինի արագ և բարդ որոշումներ ընդունել՝ այդ հետընթացը կասեցնելու նպատակով, հայտնում է alarabiya.net-ը:
-
24.12.2020|
22:56
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի տարաձայնությունների կարգավորումը տնտեսական բարենպաստ ազդեցություն կունենա Իրանում բնակվող մարդկանց համար: Կառավարությունում՝ Ռոհանին հայտարարել է, որ տարաձայնությունների կարգավորումն օգտակար էր որոշակի տնտեսական գործողություններ իրականացնելու համար: