-
18.01.2021|
11:33
Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին հանդիպման է հրավիրում հունիսի 11-13-ը։ Վերջին երկու տարում առաջին անգամ աշխարհի առաջատար տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն առկա ձևաչափով։ Մինչ այդ խոչընդոտը համաճարակն էր։
-
17.01.2021|
13:39
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ արդեն իսկ սկսել են Իրանի հետ բանակցություններ վարել՝ հայտնել է Իսրայելական հեռուստաալիքը։
-
17.01.2021|
13:37
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
-
17.01.2021|
13:36
Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր, նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:
-
17.01.2021|
11:37
Պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը ցանկանում է Վաշինգտոնից հեռանալ հունվարի 20-ի առավոտյան՝ մինչև Ջո Բայդենի պաշտոնակալությունը, որ մայրաքաղաքից չհեռանա որպես նախկին նախագահ և նոր նախագահին չդիմի նախագահական ինքնաթիռը տրամադրելու խնդրանքով՝ գրում են ԱՄՆ լրատվամիջոցները:
-
16.01.2021|
22:01
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, ըստ որի երեկ մոսկովյան «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:
-
16.01.2021|
21:27
ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում՝ հայտնում է «Թասնիմը»:
-
16.01.2021|
21:24
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
-
16.01.2021|
21:23
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: «Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Ժապարովի օգտին քվեարկել է 79,23%-ը: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը եղել է 39,33%»,- նշել է ԿԸՀ-ն:
-
16.01.2021|
21:22
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նիստում Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է նախագահ: Կուսակցության անդամները միաձայն վստահություն են հայտնել Կոբախիձեին: