-
18.01.2021|
21:09
ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում՝ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
18.01.2021|
21:08
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
15:20
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական կնշանակի Ջեֆ Մարությանին: Նա կդառնա երկրորդ հայը Բայդենի վարչակազմում:
-
18.01.2021|
14:49
Ադրբեջանի նախագահը և իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
-
18.01.2021|
11:52
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը (ՔԴՄ) վիրտուալ համագումարում ընտրեց ղեկավար՝ 59-ամյա Արմին Լաշետին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետին: Արմին Լաշետը ծնվել է 1961-ին, իրավաբան է: Հ
-
18.01.2021|
11:49
Պաշտոնակալությունից մի քանի օր առաջ ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայից տուժած տնտեսության աջակցության ծրագիր՝ 1,9 տրիլիոն դոլարի չափով: Բայդենը հայտարարեց, որ անհրաժեշտ է գործել «հենց հիմա ճգնաժամի պայմաններում, որից խանգարում է դուրս գալ երկրում ծագած խզումը»:
-
18.01.2021|
11:44
Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը։ Միլիոնավոր լիրաներ արդեն ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021-ին։
-
18.01.2021|
11:43
Թուրքիայի դրական հայտարարություններն ու ուղերձները պետք է ուղեկցվեն կոնկրետ գործողություններով, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, հաղորդում է թուրքական Ahval-ը։
-
18.01.2021|
11:35
Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում է նոր սպառազինության փորձարկումներ։
-
18.01.2021|
11:34
Շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ու քննարկել «Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործունեության հնարավորինս արագ մեկնարկը, որի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովմանը»։