«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բաքվի քարոզչամեքանան սնվում է ՔՊ-ական աղբյուրներից

Բաքվի  քարոզչամեքանան սնվում է ՔՊ-ական  աղբյուրներից
12.05.2024 | 18:22

Ադրբեջանական քարոզչամեքենան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, զրպարտում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Ադրբեջանական քարոզչամեքենայի ու ՔՊ-ական քարոզչության թեզիսները կարծես իրարից արտագրված լինեն։ Մեկնաբանելով Բագրատ Սրբազանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, դեպի Երևան երթը՝ ադրբեջանական քարոզչությունը դրանք կապում է Ռուսաստանի , Հայաստանի «նախկինների», Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ադրբեջանական քարոզչությունը լիովին սատարում է 4 գյուղերի տարածքները «Ադրբեջանին վերադարձնող» Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված էր 15-20 հազար մարդ։ Որպես այդ ժամանակ հրապարակում եղած մարդ, կարող եմ ասել, որ հրապարակում և դրա շրջակայքում մոտ 100 հազար մարդ կար։ Ադրբեջանական քարոզչամեքանան զրպարտում, ապատեղեկատվություն է տարածում, հղում անելով Հայաստանի ՔՊ-ական իշխանությանը մոտ աղբյուրներին, հայտնում է, որ Մոսկվայից ու Սոչիից Հայաստան են բերվելու հազարից ավելի քրեածին տարրեր, որպեսզի դիվերսիաներ անեն, ապակայունացնեն իրավիճակը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ