Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
09.04.2024 | 06:55

«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):

Կամակերպությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում կհրապարակվի նաև EFJ-ի ամբողջական հայտարարությունը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության փաստի կապակցությամբ:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ