«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՈՒկրաինացիներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը

ՈՒկրաինացիներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը
01.03.2024 | 12:22

Գիշերը ուկրաինացիներին էի լսում:

Այն ուկրաինացիներին, ովքեր գործող իշխանություններին ընդդիմադիր են, բայց ռուսամետ չեն ու առավելապես պատկերացնում են իրենց մոտ ինչ վիճակ է իրականում, կարողանում են ճիշտ գնահատել Արևմուտք-ՌԴ առճակատումը, հասկանում են, որ իրենք, իրավիճակի ու զինտեխնիկայի անհրաժեշտ ծավալների չփոխանցման պարագայում, «расход» են լինելու, հասկանում են՝ Արևմուտքի գումարը, որ մտնում է իրենց երկիր, յուրացվում է և այլն, և այլն:

ՌԴ-ի մասով ինչ են ասում:

- Իրավիճակն այնտեղ ու СВО-ի նկատմամբ վերաբերմունքը էականորեն փոխվել են դեպի դրականը, և հանրությունը հայրենասիրական վիճակների մեջ է հայտնվել. պրոպագանդան ու մյուս գործիքները շատ լավ են աշխատում:

- Բարձրացել է ՌԴ նախագահի հեղինակությունը և լեգիտիմությունը ներքևներում, մինչդեռ ընդդիմադիրների նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է ու խիստ քննադատական. նրանց դիտարկում են որպես դավաճան:

- Ամսական կտրվածքով մոտ 46,000 կամավոր է գնում զինկոմ կետեր ու գրանցվում:

-ՌԴ-ն աննախադեպ քանակի տեխնիկա է մատակարարում իր զորքերին, որը համեմատելի չէ Արևմուտքի տրամադրած տեխնիկայի հետ, չնայած, ըստ նրանց, արևմտյանն առավել լավն է ու կարող է իրավիճակ փոխել ռազմաճակատում:

- Ակնհայտ է, որ ՌԴ-ն պատրաստ է երկարատև առճակատման, մինչդեռ իրենք դրան չեն ձգի. Միաժամանակ, ՌԴ-ն պատրաստ է նաև հրադադարի, սակայն Կիևը դրան չի գնում:

- Ռուսական կողմը քիչ է հարվածում քաղաքացիականներին, հարաբերակցության համար նշում են, որ մեկ զինվորական-քաղաքացիական կորուստների հարաբերակցությունը, եթե համեմատում ենք Գազայի, երկրորդ աշխարհամարտի հետ, շատ ցածր է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ