Որպեսզի գոնե մի քանի տասնամյակ պատերազմ չլինի, և մենք էլ որպես պետություն գոյություն ունենանք, ես գիտեմ միայն մեկ տարբերակ` վերականգնել ռազմաքաղաքական բալանսը (անգամ՝ կյանքի գնով, թեկուզ բոլոր ծախսերը միայն այդ ուղղություն ուղղելով)։ Բայց քանի որ օրվա իշխանությունները մեծ հաշվով թքած ունեն այս ասպեկտի վրա և հավատում են պայմանագրերին, ապա նրանց և իրենց հավատացողներին կարող եմ ևս մեկ ճանապարհ առաջարկել.
Ամեն օր` առավոտյան ժամը 7-ին, ժամը 13:00-ին, 18:00-ին, 21:00-ին կանգնել հայելու դիմաց կամ թեկուզ տեսախցիկների և 7 անգամ կրկնել. «Պատերազմ չի լինելու, պինցետով պատերազմը դուրս ենք շպրտելու։ Խաղաղության դարաշրջան է լինելու»։
Մարդ ես, էլի, կարող է օգնի:
Արա Պողոսյան