«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ժողվարչապետ փաշինյանը մոռացել է Արծվաշենի մասին

Ժողվարչապետ փաշինյանը մոռացել է Արծվաշենի մասին
08.11.2023 | 09:44

Հայաստանը խորհրդային տարիներին ուներ մեկ անկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը, ադրբեջանցիք՝ երեք անկլավ Հայկական ԽՍՀ տարածքում (տես սովետական քարտեզը): «ժողվարչապետ» փաշինյանը հանուն խաղաղության մեծահոգաբար համաձայնել Է փոխանակվել անկլավներով, բայց ադրբեջանականների թիվը դարձրել է ութ գյուղ և ընդհանրապես մոռացել է Արծվաշենի մասին:

Թե ինչու կամ ինչպես է աճել ադրբեջանական անկլավների թիվը՝ դժվար չէ ասել: Բացի այդ, Ազգային ժողովի նախագԵն՝ սիմոնյան ալենը, արդեն ակնարկում է, որ հնարավոր է լինեն թուրքական սահմանի փոփոխություններ, բայց՝ հայերի օգտին: Սա նշանակում է, որ անգլքսաքսոնական ծրագրի իրականացումը՝ վերադարձ դեպի Ալեքսանդրապոլի պայմանագրի կարգավիճակ, օրակարգում է, և անգլիացիք չեն մոռացել 1920-ին ռուսներից կրած պարտության մասին ու ձգտում են ռևանշի: Եվ կհասնեն ռևանշի, քանզի հենց իրենց գործակալական ցանցն է այսօր իշխում Հայաստանում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Հստակեցնեմ սիմոնյան ալենի ասածը:

Սրա ասածն այն է, որ, ըստ ամենայնի, մտադրություն կա Գյումրին հարակից տարածքներով հանձնել Թուրքիային և տեղը ինչ-որ բան վերցնել, հետո ասել, թե՝ տեսաք, թուրքերից ինչ հողեր վերցրեցինք: Հենց այսպես են աշխատում ժողովրդական իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված, հատկապես երբ նշանակված են Արևմուտքից...

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ