Թուրքիա-Իսրայել հարաբերությունները սրվել են։
Էրդողանն Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ, կրծքով պաշտպանում ոչ թե պաղեստինցիներին այլ ՀԱՄԱՍԻՆ։
Թրքական դիվանագիտությունը կրկին փայլում է իր հեռատեսությսմբ ու կանխազգում քայլերի հաջորդականությունը։
Իսրայելը Ցեղասպանության «դափնեպսակը» ոչ մեկին չզիջելով իրոք ցեղասպանություն է իրագործում Պաղեստինում:
Ի՞նչ կլինի վաղը:
Դժվար է կռահել, բայց թուրքերն ու հրեաները շարունակելու են իրենց անքակտ, նենգ խաղը։
Ստամբուլում, Անկարայում և մյուս քաղաքներում ռեստորանների, առևտրի կենտրոնների և այլ հասարակական հաստատությունների պատերին, դռներին, մուտքերին ցուցանակներ են փակցվում` « Հրեաների մուտքն արգելվում է»։ Էս է աշխարհի կարգը` ամեն տեղ Կայենը կրկին սպանում է եղբորը` Աբելին։
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ