«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թախտի տակ «անհոգնել» կզածը

 Թախտի տակ «անհոգնել» կզածը
22.09.2023 | 12:03

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը սեղանի տակից կիսաձայն մեղադրում էր ռուսներին, որ տեղյակ չեն պահել ադրբեջանական ագրեսիայի մասին: Հետո պարզվեց, որ ադրբեջանցիներն ընդամենը մի քանի րոպե առաջ են տեղեկացրել ռուս խաղաղապահներին:

Երեկ էլ Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանն էլ է տեղեկացվել ներխուժման մասին: Եթե դա իրականությանը չհամապատասխաներ՝ այսօրվա կառավարության նիստում կհերքեր դա: Առայժմ Փաշինյանը դա չի արել, սակայն չի բացառվում, որ մի քանի օր անց, ինչ-որ մի պաղպաղակի տաղավարի բացման առիթով, կասի, որ տեղեկացվել է, բայց մի քանի րոպե առաջ: Ավելին, դեռ մի բան էլ կավելացնի, որ նույնիսկ դա չի ստիպել Հայաստանին՝ «ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ»:

Մի խոսքով՝ ինչպես կասեր Քաջ Նազարը. «Տղամարդ եմ՝ խոսքիս տերն եմ: Թախտի տակից դուրս չեմ գա»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ