Երբ լսեցի, թե Փաշինյանը մերժել է հանդիպել Ալիևին, առաջին երեք վայրկյանը չէի հավատում, հաջորդ չորրորդ ու հինգերորդ վայրկյաններին մտածում էի՝ в чем подвох, ձև չկար մերժեր:
Ճի՞շտ եմ հիշում, որ «Հայաստանը՝ կարմիր շորերով, թունելի մեջ էր, որտեղ մի կողմից արջն էր, մյուս կողմից՝ ցուլը՝ պատրաստ հոշոտելու»: Եթե ճիշտ եմ հիշում, մի հատ հարցնենք՝ ինքը էդ ընթացքում ինչի՞ ա թռել Բեռլին՝ հեծանիվ քշելու:
Դոնալդ Թրամփի վրա մահափորձի մեղավորը Սերժն է, որովհետև ինքը կարող էր այդ մահափորձը կանխել, համ էլ Սերժն ամեն առավոտ կարմիր գույնի «վարենիով» բլիթ է ուտում։
Իբր ԵՄ վիզաներ ազատականացնող կառավարությունն էնպիսի աճպարարություններ է արել, որ ՀՀ քաղաքացիներիս համար ԵՄ դեսպանատներում օր վերցնելն ավելի դժվար ու երկար է դարձել, քան՝ Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն դառնալը։
Ադրբեջան պետությունը ստեղծվել է արհեստական ձևով՝ տարբեր ուժերի բախման կենտրոնում, ու մի 100 տարվա պատմություն ունի։ Բայց արի ու տես, որ էդ 100 տարուց 50-ը ղեկավարում են Ալիևներ Հեյդարն ու Իլհամը, որոնք էդ երկրի նվիրյալներ են։ Հլը մնացածին էլ թողնենք մի կողմ...
Էս իշխանության հիմնական թիկունքը սորոսականներն են։ Հասարակ նիկոլական բնակչությունը իրենից ուժ չի ներկայացնում։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն էլ ատում է դրանց անունը՝ նույնիսկ առանց ճանաչելու։
Երեկ Եմենի հութիները Իսրայելի տարածքում դրոնով ԱՄՆ-ի դեսպանատան շրջակայքում գտնվող շինության են հարվածել:
Առաջին տպավորությամբ հեչ մի բան էլ չի եղել: Բայց այդպես չէ...