«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-33

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-33
05.08.2023 | 20:52

(սկիզբը` այստեղ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Newsweek» ամսագրի սյունակում գրել է, որ 2016 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուսական պետության միջամտության մասին «շինծու տվյալների» շուրջ զանգվածային հիստերիան Վաշինգտոնին հանգեցրել է Մոսկվայի հետ «պրոքսի-պատերազմի»:

«ՈՒկրաինան ամբողջովին ավերված է,- գրել է Թրամփը:- Անհաշիվ անձինք սպանվել են Եվ մենք կարող ենք ավարտել Երրորդ համաշխարհային պատերազմով»։

ԱՄՆ- ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի և մյուս կողմից Ռուսաստանի միջև հակամարտությունը սրվում է ոչ միայն Ռուսաստանի նոր տարածքներում, այլև Սիրիայում, հատկապես, Սիրիայի երկնքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին պատասխանելով Սիրիայում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ուղիղ բախման հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ռուսաստանում դա ոչ ոք չի ցանկանում։

«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի, բայց մեզ մոտ դա ոչ ոք չի ցանկանում»,- Ռուսաստան- Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է Պուտինը ՆԱՏՕ- ի զինվորականների հետ բախման հնարավորության մասին հարցին:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերջին շաբաթներին պարբերաբար մեղադրանքներ են փոխանակում Սիրիայի երկնքում ռուսական և ամերիկյան կործանիչների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի վտանգավոր մերձեցման վերաբերյալ: ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն հունիսին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից կատարվել է 315 խախտում՝ կապված անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների թռիչքների հետ:

Դրանից հետո ԱՄՆ-ը, չնայած Սիրիայի երկնքում իր ԱԹՍ-ների անօրինական թռիչքներին, կեղծիքներ է տարածել, համաշխարհային հանրությանը հասցեագրված ապատեղեկակատվությամբ ռուսական կողմին մեղադրելով իր ԱԹՍ- ներին ռուսական կործանիչների «վտանգավոր մերձեցման» մեջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը:

«ԱՄՆ-ը շարունակում է միջազգային հանրությանը ապատեղեկացնել՝ կապված Սիրիայի օդային տարածքում իր անօդաչու թռչող սարքերի կոնֆլիկտային և անօրինական թռիչքների հետ, ռուսական կողմին մեղադրելով «վտանգավոր մերձեցման» մեջ,- ասել է Գուրինովը:- Ընդ որում, սիրիական երկնքում բոլոր վտանգավոր իրավիճակները հրահրվում են հենց «կոալիցիայի» ավիացիայի կողմից, որը թռիչքներ է իրականացնում Ապակոնֆլիկտացիայի արձանագրությունների և Սիրիայի օդային տարածքի խախտմամբ»։

Բացի այդ, նա հստակեցրել է, որ էտ- Թանֆ շրջանում, որով անցնում են միջազգային օդուղիները, գրանցվել է Սիրիայի օդային տարածքի ութ խախտում կոալիցիայի երեք զույգ F-16 կործանիչների, մեկ զույգ «Ռաֆայել» և մեկ զույգ «Թայֆուն» կործանիչների կողմից:

ՌԴ ՊՆ- ն հուլիսի 28- ին հայտնեց, որ Սիրիայում ԱՄՆ- ի գլխավորած, այսպես կոչված, «հակաահաբեկչական կոալիցիայի» անօդաչու թռչող սարքը նույն օրվա առավոտյան վտանգավոր կերպով մոտեցել է ռուսական Սու-34 ինքնաթիռին, բախումից հաջողվել է խուսափել: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը ։

«Հուլիսի 28-ին, ժամը 07:55-ին, 5000 մ բարձրության վրա, Ռաքքա նահանգի Նաֆլա բնակավայրի շրջանում, հերթական անգամ արձանագրվել է MQ- 9 անօդաչու թռչող սարքի վտանգավոր մերձեցում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի հետ»,- ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը և հավելել, որ ռուս օդաչուները ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, ժամանակին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հետ բախումը կանխելու համար:

Հաջորդ օրը Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրեց, որ 2023 թ. ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» ավիացիան Սիրիայի երկնքում 23 վտանգավոր մերձեցում է թույլ տվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ:

«2023 թվականի ընթացքում «կոալիցիայի» ավիացիան թույլ է տվել 23 վտանգավոր մերձեցում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ, որոնցից 11-ի ընթացքում ռուսական ինքնաթիռների անձնակազմերն արձանագրել են սպառազինության ուղղորդման համակարգերի ճառագայթումը, ինչը հանգեցրել է պաշտպանական համալիրների ավտոմատ գործարկմանը և կեղծ ջերմային թիրախների արձակմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է հիշյալ կենտրոնի ղեկավարի տեղակալը:

Գուրինովը նշել է, որ նման երկու դեպք տեղի է ունեցել ապրիլին, մեկը՝ մայիսին, չորսը՝ հունիսին, և հինգը՝ հուլիսին, և հավելել, որ դա խոսում է կոալիցիայի ավիացիայի կողմից վտանգավոր մերձեցումների թվի անշեղ աճի մասին։

Բացի այդ, կենտրոնի տվյալներով, հուլիսի 27-ին Համա նահանգի

Էլ-Անկավի բնակավայրի շրջանում ռուսական «Օռլան-10» ԱԹՍ- ի կառավարման ուղիները ռադիոէլեկտրոնային ազդեցության են ենթարկվել:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ