Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին
12.05.2023 | 22:27

Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ինչպես կարծում են որոշ խաղաղասերներ, այլ` խրամատում:

Թե որն է խաղաղապահ ուժերի, ՀԱՊԿ-ի կամ Եվրaմիության դիտորդների դերակատարությունը տարածաշրջանում, լավագույնս ցույց են տալիս Փառուխում, Տեղում և այս պահին Սոթքում տեղի ունեցող զարգացումները:

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրողին:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ