«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Փետրվարի 17-ին կկայանան Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

Փետրվարի 17-ին կկայանան Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները
15.02.2021 | 21:00

Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն. «Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։

«Հիմնական շեշտը կդրվի հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառույցների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա»: ՌԴ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ Լավրովի և Այվազյանի հանդիպման ընթացքում կողմերը «համադրելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով տարվող աշխատանքային ծրագրերը»։

Դիտվել է՝ 10823

Մեկնաբանություններ