ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է նոր կազմակերպության՝ «Մելանիա Թրամփի գրասենյակ»-ի ստեղծման մասին՝ նշվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում արված դեռևս միակ գրառման մեջ, որով իր էջում կիսվել է Մելանիա Թրամփը:
CNN հեռուստաընկերության տվյալներով՝ կազմակերպության աշխատանքը կապված է լինելու երեխաներին աջակցություն տրամադրելու հետ և լինելու է շարունակությունը նրա Be Best («Դարձիր ամենալավը») նախաձեռնության, որը կենտրոնացած է երեխաների առողջության, բարօրության, համացանցում նրանց անվտանգության հետ առնչվող հարցերի վրա: