«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բայդենն ասել է` ով է աշխարհում ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը

Բայդենն ասել է` ով է աշխարհում ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը
05.02.2021 | 14:06

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի հիմնական մրցակիցը Չինաստանն է: Նորընտիր նախագահը խոստացել է՝ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցելու է «ուժի դիրքերից»՝ հայտնում է CNBC-ն:

«Ես ուղղակիորեն կզբաղվեմ այն մարտահրավերներով, որոնք մեր ամենամեծ մրցակիցը՝ Չինաստանը, նետում է մեր բարեկեցությանը, անվտանգությանը և ժողովրդավարությանը», - ասել է Բայդենը՝ Պետդեպարտամենտում արտաքին քաղաքականությանը նվիրված ելույթի ժամանակ:

«Մենք կսահմանափակենք Չինաստանի տնտեսական չարաշահումները, կդիմակայենք նրա ագրեսիվ գործողություններին և շանտաժին ու կպատասխանենք Չինաստանի կողմից մարդու իրավունքների, մտավոր սեփականության և գլոբալ կառավարման պրակտիկայի դեմ հարձակումներին: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք աշխատել Պեկինի հետ այն դեպքում, երբ դա բխում է ամերիկյան շահերից: Մենք մրցելու ենք ուժի դիրքերից», - ասել է Բայդենը:

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ