ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում՝ դիմակայելով Մոսկվային՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է Pledge Times-ը։
Նրա խոսքով՝ Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 26-ին հեռախոսազրույցում հայտնել է, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել: «Այնուհանդերձ, նախագահը մտահոգված է տարբեր հարցերով՝ ընտրություններին միջամտությամբ, կիբերհարձակումներով, Աֆղանստանում ամերիկացի զինվորականներին սպանելու համար գումար տրամադրելու մասին խոսակցություններով։ Բայդենը նույնիսկ պատրաստ է Պուտինի հետ անձամբ քննարկել այդ հակասությունները»,- նշել է Փսակին:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բայդենը ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ռուս ընդդամադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը։ Խոսելով Պեկինի հետ Վաշինգտոնի երկխոսության մասին՝ Փսակին նշել է «Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը»: