Թուրքիան նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի հետ անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում, հայտնում է «Anadolu»-ն: Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը Բեռլինում ՊՆ նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերի հետ քննարկել է ռազմական համագործակցության ոլորտները:
Նախարարը հիշեցրել է, որ Անկարան սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ տարբեր տեսակի զենքի, ռազմական տեխնիկայի և պաշտպանական սարքավորումների մատակարարման հարցում: Նրա խոսքով՝ երկու երկրները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում: Աքարը հիշեցրել է Թուրքիայի հաջողությունները անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում: