Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համար՝ առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը:
«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: