«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պետդեպարտամենտում հաստատել են Իրանի հարցերով ԱՄՆ-ի նոր հատուկ դեսպանորդի նշանակման ծրագրերը

Պետդեպարտամենտում հաստատել են Իրանի հարցերով ԱՄՆ-ի նոր հատուկ դեսպանորդի նշանակման ծրագրերը
29.01.2021 | 13:20

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել Է, որ նախագահ Ջո Բայդենը առաջիկայում Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդ՝ հայտնել Է Reuters-ը:

Մելին նախկինում եղել Է նախագահի հատուկ օգնականը, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի գոտու գործերով Սպիտակ տան համակարգողը, մասնակցել Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համահարփակ պլանի (ԳՀՀՊ) կնքման՝ Վիեննայի բանակցություններին: Նա Օբամայի ավագ խորհրդականն Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գծով:
Մելին կգլխավորի «տարբեր հայացքների տեր խորթափանց փորձագետների» անձնախումբը:

«Մելի ծառայության ցուցակում են հաջող բանակցությունները, որոնք սահմանափակում են իրանական միջուկային ծրագիրը, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համոզված Է, որ նա կկարողանա կրկին անել դա»,- ասել Է զրուցակիցը: Հունվարի 27-ին ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել է, որ Վաշինգտոնը Թեհրանից սպասում Է վերադարձ ԳՀՀՊ-ի շրջանակում պարտավորությունների կատարմանը, այնուհետեւ կգնահատի նրա քայլերն ու կորոշի, թե արժե միանալ այդ համաձայնագրին:

Դիտվել է՝ 4280

Մեկնաբանություններ