ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար

Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար
26.01.2021 | 13:03

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Թեհրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար, եթե նա խուսափի տարածաշրջանային անվտանգության անտեսումից և դրան ուղղված բռնությունից, տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների հետ համագործակցությունից:

«Եթե մենք տեսնենք սաուդցիների վարքի և հռետորաբանության այս փոփոխությունը, Իրանը, անշուշտ, բաց կլինի երկխոսության համար», - ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն և հավելել, որ քանի դեռ Սաուդյան Արաբիան պատերազմ է մղում Եմենի դեմ և աջակցում Եմենի հութիներին ահաբեկիչների ցանկում ներառելու ԱՄՆ-ի քաղաքականությանը, հնարավոր չէ խոսել Սաուդյան Արաբիայի
պատրաստակամության մասին: Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածությունը շարունակվում է, երկու պետություններն էլ մեղադրում են միմյանց` Մերձավոր Արևելքն ապակայունացնելու և տարածաշրջանի անվտանգությանը սպառնալու համար:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ