ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս չի մտածում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու մասին՝ հայտնում է The Washington Post-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
«Ռուսաստանի հետ աշխատելով՝ մենք նաև կփորձենք նրան պատասխանատվության ենթարկել իր անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար, որոնց ականատես ենք եղել վերջին ամիսների և տարիների ընթացքում», – ասել է պարբերականի աղբյուրը: Նորընտիր նախագահի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր միջոցներ է նախապատրաստում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը ազգային հետախուզության տնօրենին օրերս կհանձնարարի զեկույց պատրաստել Ռուսաստանի վերաբերյալ: