Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հայաստանի լույսն էլ են ուզում խավարել

Հայաստանի լույսն էլ են ուզում խավարել
14.01.2021 | 13:49

Այսօր կառավարության նիստում հաստատվել է մինչև 2040-ը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Այս նախագծի հիմնավորումն այն է, որ էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը կորցրել է արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին։ Երբ այս իշխանությունն ընդհանրապես խոսում է փոփոխության ու արդիականացման մասին, միշտ ինչ-որ սարսափելի բան է ստացվում։ Չկա մի ոլորտ, որտեղ այս 2,5 տարում ինչ-որ բան են փոխել, ու դա աղետալի հետևանք չի ունեցել։


Այս հարցում նաև բազում հարցականներ ու մութ կետեր կան։ Նախ հիշենք որոշ իրադարձություններ։ Եվրամիության հետ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակելու և նորով փոխարինելու հարց կա, որը սակայն մինչ Փաշինյանի իշխանությունն անընդունելի է եղել Հայաստանի համար, բայց այս իշխանության պարագայում ոչ մի բան չպետք է բացառել։ Դեռևս նախորդ տարի այս ժամանակահատվածում ոլորտի մասնագետներն առաջնահերթություն էին համարել գործող էներգաբլոկի շահագործումը 2026-ից հետո ևս 10 տարով երկարաձգելու հարցը, քանի որ դա ավելի քիչ ծախսատար է։ Իսկ հայկական ատոմակայանի շահագործման «կյանքը» երկարացնելու համար 2015-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Մոսկվան հատկացնելու էր 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ Սակայն վարկի մի մասը կես ճամփին մնաց։


Հայաստանի «հպարտ» իշխանության ջանքերով որոշվեց հրաժարվել ռուսական այդ վարկից և սեփական միջոցներով իրականացնել այդ աշխատանքները։ Թե ծանրագույն ֆինասատնտեսական վիճակում հայտնված Հայաստանն այսօր ինչ միջոցներով է շարունակելու այդ աշխատանքները, դժվար է ասել։ Իհարկե, իշխանությունը չի խորշում հազար ու մի պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու են հրաժարվել ռուսական վարկից, բայց դա զուտ ոլորտին առնչվող խնդիր չէ, այլ քաղաքական հարց։ Եվ այսօր դատարկ բյուջով ու խիստ կենսական այս խնդրի համար պահանջվող միջոցներով Հայաստանը մնացել է երկու սեպի մեջտեղում։ Մինչդեռ ռուսական վարկից հրաժարվելու ժամանակ «ինքնավար ու ինքնիշխան» փաշինյանական թիմը հրճվում էր իր իսկ անմիտ որոշմամբ։


Ի դեպ, հավելենք, որ նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածնբերի փոխնախարար Հակոբ Վարդանյանը ներկայացրել է, թե ինչ գումարների մասին է խոսքը։ «Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ 110 մլն դոլար, որից՝ վարկի մասով 100 մլն դոլար»,- հայտարարել է պաշտոնյան ու հստակ չի ասել, թե ինչպես է Հայաստանը շարունակելու այդ մեծ գումարի բեռն իր ուսերին տանել։
Ու հիմա ոլորտում առկա այս անհասկանալի վիճակում հանկարծ իշխանությունը որոշում է նոր ռազմավարություն իրականացնել էներգետիկայի բնագավառում։ Հարց է առաջանում՝ ԵՄ-ի պահա՞նջն եք կատարելու, թե՞ Ռուսաստանի «ոտքերն եք լիզելու», որ վարկի մնացած մասն էլ տրամադրի։ Չնայած ավելի հավանական տարբերակ էլ կա՝ Հայաստանը պարզապես լույսից էլ կզրկվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 17846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ