Ազգային գվարդիայի 20000 մարտիկներ կարող են ներգրավվել Վաշինգտոնում կարգուկանոնի պահպանման գործում ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին՝ ճեպազրույցում հաղորդել է քաղաքային ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին:
«Քանի որ սա անվտանգության ապահովում պահանջող ազգային մասշտաբի միջոցառում է, վերջնական թվերը կկարողանա տրամադրել ԱՄՆ գաղտնի ծառայությունը, բայց Վաշինգտոնի Կոլումբիա շրջանում կարող եք տեսնել ազգային գվարդիայի 20,000 անդամների», – ասել է քաղաքի ոստիկանության պետը: