ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ժամանել են Երեւան: Մինչ այդ նրանք եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ալիեւի հետ: Ալիեւը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որեւէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւ որ նա չի հրավիրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու: Ռուս համանախագահը չի մասնակցում այցին։