Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Գազն անցած» գործիչները «կենդանության» նշաններ են ցույց տալիս

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Գազն անցած» գործիչները «կենդանության» նշաններ են ցույց տալիս
29.03.2014 | 13:44

Անցյալ տարվա սեպտեմբերին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարարել էր, թե Ազատության հրապարակը բռնազավթված է ոչ թե իշխանությունների, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որովհետև քաղաքապետարանը Ազատության հրապարակը մեկ ամսով «ժառանգությանն» է տրամադրել: Այսօր, սակայն, անկախության սիմվոլը նախ միացել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին, հետո ԱԻՄ-ականներն ու ժառանգականները սկսել են բախվել միմյանց հետ: Բանն այն է, որ երկուսն էլ «գազն անցած» գործիչներ են, բզկտված ընտրազանգվածով: Երկուսի հետևից էլ գնում են միայն ռոմանտիկներն ու միամիտները: Ինչ վերաբերում է Հայրիկյանին, նրան ընդամենը առիթ է պետք՝ ևս մեկ անգամ իր մասին հիշեցնելու համար: «Կրակած» փամփուշտներն ընդամենը խաղալիք են, բուտաֆորիա: Իսկ Րաֆֆիի «ախպարական» ճոռոմաբանությունն արդեն հոգնեցնող է, հիմա նա հայտարարում է, որ մռայլ օրեր են սպասվում Հայաստանին, իսկ Ամանորին իր ֆեյսբուքյան էջում, հղում անելով արևելյան հորոսկոպին, Կապույտ ձիու տարվա ռոմանտիկ մաղթանքներով էր կերակրում իր ընտրազանգվածին՝ հեռավոր ԱՄՆ-ից: Ճիշտ է, ժողովուրդը հոգնել է միապաղաղությունից, ուզում է լավ ապրել, աշխատանք ունենալ, քիչ վճարել գազի, լույսի ու ջրի համար, հեշտ վիզա ստանալ, բայց այնքան պարզունակ չէ, որ նման գործիչների հետևից գնա: Հայրիկյանի անկախական երգերը էլ չեն գրավում, ոչ էլ Րաֆֆիի անկախության ծոմն է սրտեր ալեկոծում: Մարդիկ կոնկրետ ակնկալիքներ ունեն, որոնք այս գործիչները չեն կարող արդարացնել: Դրա համար էլ հանրահավաքին համարյա մարդ չկար, ու պատճառն ամենևին անբարենպաստ եղանակը չէր:

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ