Վենեսուելայն նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է։ Այդ մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը։
«Չնայած վիրահատությունից հետո առողջության վատթարացման, վերջին օրերին նախագահի վիճակը բարելավվել է։ Թոքային վարակը վերահսկվում է։ Չավեսի գիտակցությունը սթափ է»,- ասել է նախարարը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, երկրի ղեկավարը դեռևս հատուկ բուժման կարիք ունի։