Չեխիայում ավարտվել են նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները` ընտրողների մասնակցությունը եղել է 60 տոկոս, նախկին վարչապետ Միլոշ Զեմանը ստացել է ձայների 24,1 տոկոսը, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը` 23,4: Նրանք էլ երկրորդ փուլում կշարունակեն պայքարը նախագահի պաշտոնի համար: