Հնդկաստանի հյուսիսում ձերբակալվել է 6 տղամարդ՝ ավտոբուսում հերթական զանգվածային բռնաբարության մեղադրանքով։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում։ Բռնաբարվել է 29-ամյա մի կին, ով միակ ուղևորն էր ավտոբուսում։ Վարորդը և տոմսավաճառը չեն կանգնեցրել ավտոբուսն այն գյուղում, որտեղ բնակվում էր կինը, այլ տարել են նրան առանձնացված մի վայր, ուր և հրավիրել են ևս 5 տղամարդու՝ բռնաբարության նպատակով։ Այժմ փնտրվում է կնոջը բռնաբարած 7-րդ տղամարդը։