Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ստորագրվեց համաներման մասին օրենքը

Ստորագրվեց համաներման մասին օրենքը
12.01.2013 | 21:49

Օգտվելով իր օրենսդրական իրավունքից` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ մերժել էր: «Համաներման մասին» օրենքը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին, դեկտեմբերի 27-ին նախագահը վետո էր դրել օրենքի մի մասին, որը վերաբերում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարածներին: Դեկտեմբերի 28-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն և կրկին ուղարկեց ստորագրման, Սահակաշվիլին վերստին մերժեց: Խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օրենքի ընդունումը համարում է փոխհատուցում բանտերում նորմալ պայմանների բացակայության համար: «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,-խոստացել է խորհրդարանի նախագահը: Օրենքի ընդունումից հետո վրացի իրավապահները պատրաստվում են բանտերից առաջինն ազատել նրանց, ում խորհրդարանը ճանաչել է քաղբանտարկյալ:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ