Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Նա կկոչվի արքայադուստր

Նա կկոչվի արքայադուստր
12.01.2013 | 15:47

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը 2012 թ. դեկտեմբերի 31-ին հավաստագիր է ստորագրել, որով թոռան` Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթ Միդլտոնի առաջնեկի աղջիկ ծնվելու դեպքում` նրան արքայադստեր կոչում կշնորհվի: The Independant-ը նշում է, որ այս որոշումով, որ թագուհին ընդունել է առանց խորհրդարանի հետ համաձայնեցնելու, Ուիլյամի կինն ու դուստրը իրավունք են ստանում կոչվելու «թագավորական գերազանցություն» և ըստ հերթականության ժառանգելու գահը: Թագուհին կողմ է թագաժառանգների իրավահավասարության և չի ընդունում իգական սեռի ժառանգների իրավունքների սահմանափակումը:

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ