Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ավստրալիացիները հրդեհից փրկվում են՝ նետվելով օվկիանոս

Ավստրալիացիները հրդեհից փրկվում են՝ նետվելով օվկիանոս
06.01.2013 | 16:00

Փրկարարական խմբերն ավստրալիական Տասմանիա կղզում փնտրում են անտառային հրդեհներից անհետ կորած մարդկանց։ Շատ զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ հայտնվել էին կրակե ծուղակի մեջ։ Անհետ կորածների թիվը հստակ չէ, սակայն իշխանությունների տվյալներով՝ խոսք կարող է լինել ավելի քան հազար մարդու մասին։
Որոշ լողափեր գերհագեցած են մարդկանցով։ Մի շարք տեղերում կրակը հասել է ափեզրին, և մարդիկ ստիպված էին փրկվելու համար նետվել օվկիանոսը։ Ականատեսների խոսքով՝ կրակի բարձրությունը մոտ 10 մետր էր։ Հարյուրավոր տներ ոչնչացվել են կրակի պատճառով։ Անտառային հրդեհները մոլեգնում են նաև հսարակածային Ավստրալիայում։ Դրանց առաջացման պատճառն աննախադեպ շոգերն են։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ շուտով ջերմաստիճանը կնվազի, իսկ քամու արագությունը կպակասի։

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ