Ամանորի գիշերը Ֆրանսիայում կրակի են մատնել 1193 ավտոմեքենա։ Այդ մասին այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը։ Ի տարբերություն իր նախորդների՝ նախարարը որոշում է ընդունել հրապարակել տխուր վիճակագրությունը։ Վերջին 15 տարիների ընթացքում համընդհանուր տոների ընթացքում մեքենաների զանգվածային այրումն իսկական գլխացավանքի է վերածվել երկրի իշխանությունների համար։
Ամենից հաճախ մեքենաներ այրում են մեգապոլիսների անապահով արվարձաններում։ Մեքենաների այրումը երիտասարդական շատ կազմակերպությունների համար վերածվել է սպորտային մրցակցության։