ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ 69-ամյա Ջոն Քերին նշանակվել է պետքարտուղար: Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, և դեմոկրատները, և հանրապետականները պատրաստակամ են ձայները տալ նրա օգտին: Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման առաջին ժամկետում պետքարտուղար աշխատած Հիլարի Քլինթոնը արդեն այս շաբաթ կհեռանա պաշտոնից: