Սիրիական կառավարական ուժերն ապստամբների նկատմամբ օգտագործել են ՍԿԱԴ տիպի հրթիռներ։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։
Աղբյուրները հաղորդել են, որ երկրի հյուսիսում ապստամբների դիրքերի վրա արձակվել է մի քանի բալիստիկ հրթիռ։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ Սիրիայի իշխանություններն սկսել են կիրառել զենքի ՙավելի սարսափելի տեսակներ՚։