Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ վարել երկրի իշխանության հետ՝ քաղաքական ռեժիմը փոխելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ազգային համակարգող խորհրդի գլխավոր համակարգողի տեղակալ Արեֆ Դալիլյան՝ Մոսկվա կատարելիք այցի ճանապարհին։ ՌԴ մայրաքաղաքում այսօր նախատեսված է Ազգային համակարգող խորհրդի պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Կա երկու տերմին. երկխոսություն և բանակցություն։ Ռեժիմը ցանկանում է երկխոսություն, մենք առաջարկում ենք բանակցություններ իշխանությունը փոխելու վերաբերյալ»,- ասել է ընդդիմադիրը։