Բրազիլիայի Կամպու Գրանդի քաղաքի իր տան մոտ սպանվել է ընդդիմադիր լրագրող։ Նրա վրա կրակ են բացել երկու անհայտ անձինք։ Մահից մի քանի օր առաջ Էդուարդո Կարվալոն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շատ շուտով հրապարակելու է մերկացնող նյութեր։ Նա տեղի իշխանություններին և որոշ քաղաքական գործիչների սուր քննադատության ենթարկող էլեկտրոնային կայքի սեփականատերն ու գլխավոր խմբագիրն էր։ Անցած տարի Կարվալոն հայտարարել էր, որ իրեն սպառնում են սպանել, և դիմել էր ոստիկանությանը՝ իր անվտանգությունն ապահովելու պահանջով։