Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Նոբելյան մրցանակը՝ երեխաներին

Նոբելյան մրցանակը՝ երեխաներին
15.11.2012 | 11:10

Դեկտեմբերի 10-ին Օսլոյում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կստանա Եվրոպական միությանը շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակը` 930000 եվրո: Բարոզուն հայտարարել է, որ գումարը փոխանցվելու է զինված հակամարտություններից տուժած երեխաներին, ովքեր հակամարտությունների գլխավոր զոհերն են:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ