Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Օբաման վերընտրվել է

Օբաման վերընտրվել է
07.11.2012 | 11:45

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման նախնական տվյալներով վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում են ամերիկյան հեռուստաընկերությունները։ Գործող նախագահն արդեն թվիթերում և ֆեյ սբուքում շնարհակալություն է հայտնել ընտրողներին իրեն հաղթանակ պարգևելու համար։ «Դա տեղի է ունեցել ձեր շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Եվս չորս տարի»,- գրել է Օբաման։
Վերջին տվյալների համաձայն՝ Օբաման հաղթանակ է տարել Օհայո, Կալիֆոռնիա, Վաշինգտոն, Վիսկոնսին նահանգներում, իսկ Ռոմնին՝ Այդահոյում և Հյուսիսային Կարոլինայում։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ