Պակիստանի ավտոլցակայաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ավելի քան 18 մարդ զոհվել է։ Ակնատեսների խոսքով՝ մի քանի զինված մարդիկ մոտեցել են վառելիք լիցքավորող բեռնատարին և կրակ բացել, ինչի հետևանքով բռնկվել են բենզինի տարաները։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի վերցրել։