Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ԱՄՆ-ն դժգոհ է սիրիական ընդդիմությունից

ԱՄՆ-ն դժգոհ է սիրիական ընդդիմությունից
02.11.2012 | 14:07

ԱՄՆ-ն հիասթափվել է Սիրիական ազգային խորհրդից և ջանքեր է գործադրում արաբական այս երկրում ընդդիմության ղեկավարությունը թարմացնելու ուղղությամբ։ «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ կազմավորել ընդդիմության ղեկավար մարմին»,- հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ Քաթարի մայրաքաղաքում անցկացվելիք միջազգային համաժողովում։
Խոսելով Սիրիական ազգային խորհրդի մասին՝ Վենտրելը նշել է, որ նախագահ Ասադի՝ արտասահմանում բնակվող հակառակորդներից կազմված խումբը չկարողացավ իր իշխանությունը հաստատել ընդդիմադիր շարժման վրա։ Քաթարի մայրաքաղաքում ամենայն հավանականությամբ փորձ կարվի ստեղծել Սիրիայի անցումային կառավարություն, որը ժամանակի ընթացքում կարող է անցնել իշխանության։ «Ասադի ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ կլինեն կառույցներ, որոնք կկարողանան ղեկավարել երկիրը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ