ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Սենդի փոթորկից առավելագույնս տուժած Նյու Ջերսի նահանգ։ ԱՄՆ առաջնորդը ցանկանում էր սեփական աչքերով տեսնել ավերածությունների մասշտաբներն ու անձամբ հանդիպել աղետից տուժածների հետ։
Նշենք, որ ԱՄՆ հյուսիսարևելյան ափերին Սենդիի զոհ է դարձել 63 մարդ, միլիոնավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Տարերային աղետի պատճառով Օբաման ստիպված էր երեք օրով ընդհատել նախընտրական արշավը։