Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Նիգերիայում պայթեցվել է քրիստոնեական եկեղեցի

Նիգերիայում պայթեցվել է քրիստոնեական եկեղեցի
28.10.2012 | 14:38

Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա քաղաքում կիրակնօրյա աղոթքի ժամանակ պայթեցվել է կաթոլիկ եկեղեցի։ Տուժել են մեծաթիվ մարդիկ։ Նիգերիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Եկեղեցին շրջափակվել է զինվորների և ոստիկանների կողմից։
Վերջին ամիսներին Կադունայում գրանցվել են ևս մի քանի հարձակումներ քրիստոնեական եկեղեցիների վրա։ Այսօրվա պայթյունի մեջ կասկածվում է իսլամիստական «Բոկո Խարամ» խմբավորումը։ Սակայն առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ