Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Թուրքիայում ամերիկյան 70 միջուկային ռումբ կա

Թուրքիայում ամերիկյան 70 միջուկային ռումբ կա
23.10.2012 | 13:23

Թուրքիայում՝ Ադանայում տեղակայված թուրք-ամերիկյան Ինջիրլիկ ավիաբազայում, գտնվում է B-61 տիպի մոտ 70 միջուկային ռումբ։ Ռումբերն ԱՄՆ բանակի սեփականությունն են, և դրանք օգտագործելու իրավունքը պատկանում է Վաշինգտոնին։
Միջուկային զենքի առկայությունը Թուրքիայում բացատրվում է տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններով։ Լուրջ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվելու դեպքում դրանք կարող են տեղափոխվել իրադարձությունների կիզակետին հնարավորինս մոտ։ Սակայն, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներ, կարևորագույն հարցը դրանք փոխադրելն է։ Չնայած ԱՄՆ իշխանությունների բազմաթիվ հարցումներին՝ Թուրքիան հրաժարվում է ստանձնել միջուկային ռումբերի տեղափոխումը։
Թուրքիան այդ ռումբերը կարող է փոխադրել F-16 ինքնաթիռներով, սակայն դրանք պաշտոնապես նախատեսված չեն ո՜չ նման սպառազինություններ տեղափոխելու, ո՜չ էլ շահագործելու համար։ Այսինքն՝ ատոմային ռումբի առաքումը թուրքական ավիակիրի միջոցով կարող է տեղի ունենալ միայն հատուկ թույլտվության դեպքում, ինչը ենթադրում է մի շարք պաշտոնական և քաղաքական խնդիրներ։

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ