ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիական հեռուստաընկերությունը հայտարարել է Դրամասկոսում նրանց հանդիպման մասին, սակայն չի նշել մանրամասները։
Բրահիմին փորձում է պայմանավորվել կրակի եռօրյա դադարեցման մասին։ Ժամանելով Դամասկոս՝ նա լրագորղներին հայտարարել է, որ կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերը պետք է դադարեցվեն առանց որևէ նախապայմանի։ Ապրիլինի Բրահիմիի գործընկեր, Արաբական երկրների լիգայի նախկին բանագնաց Քոֆի Անանը պայմանավորվել էր զինադադարի մասին, սակայն այն տևել էր ընդամենը մի քանի օր։