Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Դարձյալ թուրք-սիրիական միջադեպ

Դարձյալ թուրք-սիրիական միջադեպ
19.10.2012 | 20:47

Թուրքիայի զինված ուժերն այսօր կրակ են բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այն բանից հետո, երբ երկու հրետանային հարված է հասցվել թուրքական տարածքներին։ Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը, և կան արդյոք զոհեր, չի նշվում։ Անկարան կարծում է, որ հարվածը հասցրել է սիրիական կառավարական բանակը։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ