«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հեռուստաբանավեճում հաղթել է Բայդենը

Հեռուստաբանավեճում հաղթել է Բայդենը
12.10.2012 | 13:03

Ամերիկյան CBS հեռուստաալիքն ԱՄՆ փոխնախագահների երկու թեկնածուների հեռուստաբանավեճում հաղթանակը շնորհել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին։ «Մեր սոցհարցումների արդյունքով՝ Բայդենին ձայն է տվել ամերիկացի հեռուստադիտողների 50 տոկոսը։ Ռայանը հավաքել է միայն 31 տոկոս»,- ասվում է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ CNN հեռուստաընկերության անցկացրած հարցումների արդյունքում բանավեճի արդյունքում նվազագույն առավելությամբ հաղթանակ է տարել հանրապետական Փոլ Ռայանը։ Այդ կապակցությամբ համացանցային հանրությունն իր բողոքի ձայնն է բարձրացրել CNN-ի նկատմամբ։ Նրանք հեռուստաընկերության կայքում բազմաթիվ գրություններ են թողել, որտեղ տարակուսանք են հայտնում սոցհարցման տվյալների առնչությամբ։

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ